Աղբիւր՝ www.yerkir.am
«Այս մասին երեկ մեզ յայտնեց Հ.Հ.-ի կառավարութեանն առընթեր Քաղաւիացիայի գլխաւոր վարչութեան մամուլի խօսնակ Ռուբեն Գրձելեանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երեւան՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Մեր տեղեկութիւններով, խօսքը, մասնաւորապէս, «Դուրղէ» կազմակերպութեան մասին է, որի մէջ ընդգրկուած են մի շարք հասարակական կազմակերուութիւններ:
Ենթադրւում է, որ Ստամբուլ-Երեւան յատուկ թռիչքը չեղեալ է համարուել վերջին օրերին Հայոց ցեղասպանութեան շուրջ Թուրքիայում բարձրացած հիստերիայից յետոյ»,- գրում է թերթը։